Քոչարդ հիմնադրամի առաքելությունը
Տարածել բարություն և օգնել աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցող երեխաներին:
Քոչարդ հիմնադրամի նպատակն է աջակցություն ցուցաբերել Հայաստանի կարիքավոր երեխաներին և դեռահասներին, ովքեր տառապում են աղիքային հիվանդություններով, մասնավորապես՝ աղիների բորբոքային հիվանդությամբ: Սա հնարավորություն կընձեռի նրանց ստանալ պատեհաժամ և համակողմանի ախտորոշում, անհրաժեշտ բուժում և հետագա բժշկական հսկողություն:
Աղիների բորբոքային հիվանդությունն աղեստամոքսային ուղու քրոնիկական բորբոքում առաջացնող հիվանդությունների խումբ է: Այս հիվանդության երկու հիմնական տեսակներն են՝ խոցային կոլիտը և Կրոնի հիվանդությունը: Ժամանակին չախտորոշվելու և չբուժվելու դեպքում այս հիվանդությունները կարող են առաջացնել մի շարք լրջագույն բարդություններ, այդ թվում՝ աղիների անանցանելիություն, ծանր ջրազրկում, տոքսիկ մեգակոլոն և աղիների քաղցկեղ:
Քոչարդ հիմնադրամը նաև առաքելություն ստանձնել բարձրացնելու հանրային իրազեկվածությունն աղիների բորբոքային հիվանդության և, առհասարակ, աղիքային հիվանդությունների վերաբերյալ, ինչպես նաև՝ նպաստելու ՀՀ ազգաբնակչության շրջանում տվյալ հիվանդության տարածվածության և հիվանդացության վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմանն ու վերլուծությանն ուղղված հետազոտություններին: