Դավիթ Քոչարովի կենսագրությունը
Կրթություն:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, 2005-2008 |
Թեկնածուական աստիճան, Համակարգերի ավտոմատացում (Հայաստանի լավագույն ասպիրանտ նախագահական մրցանակ, 2007) |
Հայ-ռուսական սլավոնական համալսարան, 2000-2005 |
Մաթեմատիկայի և համակարգչային գիտությունների մագիստրոսի աստիճան (գերազանցությամբ) |
Աշխատանքային պաշտոններ:
Փոխնախագահ |
Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմզ, 2018-2021 |
Նախագծերի կառավարման դասախոս, դրոնների հետազոտական ծրագրի փորձագետ |
Հայաստանի ամերիկյան համալսարան, 2016-2021 |
Նախորդ պաշտոնները
Բիզնեսի զարգացման տնօրեն |
Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմզ, 2011-2018 |
Մոնիթորինգի և գնահատման տնօրեն |
Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմզ, 2011-2018 |
Ծրագրերի ավագ կառավարիչ և համակարգերի վերլուծաբան |
Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմզ, 2005-2010 |
15 տարվա մասնագիտական փորձ ՏՏ ոլորտում
Մասնագիտական մարմինների անդամակցություն. Միջազգային աջակցության թափանցիկության նախաձեռնության տեխնիկակական խորհրդատվական խումբ, Ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատ, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոսական խորհուրդ
Դավիթն ունեցել բովանդակալից կարիերա ՏՏ ոլորտում Հայաստանում և արտերկրում՝ աշխատելով Սիներջի միջազգային համակարգեր ընկերությունում, որը ծրագրային ապահովում մշակող և տեխնոլոգիական խորհրդատվություն տրամադրող ընկերություն է, որ մասնագիտացած է տեխնոլոգիական լուծումներ մշակելու մեջ՝ օգնելով կառավարություններին և միջազգային դոնոր կազմակերպություններին իրականացնել աջակցության և զարգացման ծրագրեր արդյունավետ, տվյալների վրա հիմնված և թափանցիկ եղանակով՝ առավելագույնի հասցնելով դրանց սոցիալական ազդեցությունը: Իր մասնագիտական կարիերայի 15 տարիների ընթացքում Դավիթը ղեկավարել է ընկերության մի շարք ոլորտներ, ներառյալ տեխնիկական աջակցությունը, ծրագրերի իրականացումը, մոնիթորինգը և գնահատումը, բիզնեսի զարգացումը, ի վերջո աշխատելով որպես Եվրոպայի գործառնությունների փոխնախագահ:
Դավիթն աշխատել է 75 երկրներում՝ աջակցելով կառավարություններին և միջազգային դոնոր կազմակերպություններին (Եվրոպական միություն, Համաշխարհային բանկ, ՄԱԶԾ, UNICEF, ԱՄՆ ՄԶԳ, Հազարամյակի մարտարհրավերների կորպորացիա, Գերմանիայի միջազգային զարգացման գործակալություն, ՄԹ Միջազգային զարգացման նախարարություն, Աֆրիկյան միության հանձնաժողով, հասարակական կազմակերպություններ և կառավարություններ Եվրոպայում, Միջին Արևելքում, Ասիայում և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Աֆրիկայում և Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում)՝ իրականացնելով ծրագրեր միջազգային զարգացման և աջակցության արդյունավետության, աղետների կառավարման, հանրային ֆինանսների կառավարման, էլեկտրոնային կառավարության, սոցիալական պաշտպանության, միջազգային զարգացման ծրագրերի մոնիթորինգի և գնահատման, գործընկերությունների կառավարման և մի շարք այլ ոլորտներում:
Դավիթն ամբողջ աշխարհով իր ճամփորդությունների ընթացքում միշտ սիրել է բացահայտել նոր մշակույթներ և միշտ ունեցել է նուրբ ճաշակ և հիանալի ընկալում արվեստի, ճարտարապետության, երաժշտության, լեզուների, խոհանոցների և իր ճամփորդությունների ընթացքում այցելած բազմաթիվ երկրների և հանդիպած մարդկանց ավանդույթների նկատմամբ: Նա ուներ շրջապատող աշխարհի գեղեցկությունը տեսնելու կարողություն և սիրում էր իր ճամփորդությունների մասին պատմությունները ներկայացնել լուսանկարչության միջոցով:
Դավիթը նաև դասավանդում էր Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ կիսելով իր գիտելիքները և հսկայական փորձը և ոգեշնչելով ու մոտիվացնելով իր ուսանողներին՝ սկսելու իրենց մասնագիտական կարիերան ՏՏ ոլորտում:
Դավիթի աշխատանքային փորձի մասին ավելի մանրամասն՝ այստեղ.