Բարի գալուստ
Քոչարդ Հիմնադրամ
Քոչարդ բարեգործական հիմնադրամը գործում է 2021թ-ից և հանդիսանում է GlobalGiving-ի անդամ
Քոչարդը բարեգործական հիմնադրամ է, որը նվիրված է ՏՏ ոլորտի ականավոր մասնագետ, բարերար Դավիթ Քոչարովի հիշատակին: Լինելով Հայաստանի ՏՏ ոլորտի առաջատար մասնագետներից մեկը՝ Դավիթ Քոչարովն աշխատել է 75 երկրներում՝ ներդնելով ՏՏ լուծումներ, որոնք աջակցում են հումանիտար օգնության և միջազգային զարգացման ծրագրերի իրականացմանը՝ այդպիսով ունենալով անգնահատելի ներդրում ամբողջ աշխարհում պետական և միջազգային զարգացման ծրագրերի հաջող և արդյունավետ իրականացման գործում: Դավիթի մասնագիտական գործունեության մասին լրացուցիչ մանրամասները ներկայացված են այս հղումով:
75 երկրները, որտեղ աշխատել է Դավիթ Քոչարովը: Միայն Եվրոպայում նա աշխատել է 57 երկրներից 33-ում:
Մենք ուզում ենք ստեղծել Քոչարդի համայնքը, որը միավորում է այն մարդկանց, ովքեր կյանքն ավելի լավն են դարձնում:
Միևնույն ժամանակ, բարեգործությունը և օգնության կարիք ունեցողներին աջակցելը եղել են Դավիթի կյանքի և գործունեության անբաժան մասը: Ամբողջ կյանքի ընթացքում նա աջակցել է տարբեր զարգացման ծրագրերի, որոնք ուղղված են Հայաստանում, Արցախում և արտերկրում անբարենպաստ պայմաններում ապրող համայնքների և ընտանիքներին աջակցելուն:
Քոչարդ հիմնադրամը ստեղծվել է շարունակելու համար Դավիթի՝ կարիք ունեցողներին աջակցելու, գործունեությունը և նրա շարունակական ջանքերը՝ ուղղված աշխարհը ավելի բարի և ավելի լավը դարձնելուն:
Հիմնադրամը նպատակ ունի աջակցել աղիների բորբոքային հիվանդություններ (ԱԲՀ) (մասնավորապես՝ ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ և Կրոնի հիվանդություն) ունեցող երեխաներին և դեռահասներին՝ հնարավորություն ընձեռելով նրանց ժամանակին ստանալ համակողմանի և լիարժեք ախտորոշում և բուժում: Անձամբ անցնելով ԱԲՀ ծանր հիվանդության միջով՝ Դավիթն աշխատում էր այս հիվանդության մասին իրազեկվածության բարձրացման ուղղությամբ:
Հիմնադրամն աջակցում է աղիքային հիվանդությունների բուժման կարիք ունեցող երեխաներին և դեռահասներին՝ նրանց տալով ավելի լավ և առողջ կյանքի հնարավորություն աջակցության հետևյալ ուղղությունների միջոցով.
- Ֆինանսական աջակցության տրամադրում ախտորոշման և բուժման համար
- Աղիքային հիվանդությունների՝ մասնավորապես աղիների բորբոքային հիվանդության վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացում
- Օժանդակություն հիվանդության և բուժման հնարավոր եղանակների վերաբերյալ համակողմանի տվյալներ ստանալուն ուղղված հետազոտություններին
ՍՏԵՂԾԵԼՈՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ՝ ՄԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ՍՏԵՂԾԵԼ ՔՈՉԱՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԸ. ՄԻ ՀԱՄԱՅՆՔ, ՈՐԸ ՄԻԱՎՈՐՈՒՄ Է ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՎՔԵՐ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԵՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ: